Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Մայիսի 28-ին, 258 տարի առաջ, ստեղծվեց մայոնեզը

Մայիսի 28-ին, 258 տարի առաջ, ստեղծվեց մայոնեզը

Մայոնեզի ծագման մի քանի տարբերակներ կան: Առավել հուսալի տարբերակը վկայում է այն մասին, որ ողջ գործընթացը տեղի է ունեցել 1756 թ., ֆրանսիական Մաոն քաղաքում, երբ Յութնամյա պատերազմի սկզբում անգլիացիները գրավեցին ֆրանսիական հողերը  (1756-1763):

 

Լուի Ֆրանսուա Արմանի, Ռիշելյե դուքսի ֆրանսիական բանակում մթերքների մատակարարման հետ մեծ խնդիրներ առաջացան, միայն բուսական յուղ, ձու և կիտրոններ էին մնացել: Քանի որ ամենօրյա օմլետներն արդեն հասցրել էին բոլորին հոգնեցնել, դուքս Ռիշելյեն խոհարարին հրամայեց եղած մթերքներից որևէ անսովոր ուտեստ պատրաստել:


Խոհարարը, չկարողանալով այլ լրացուցիչ մթերքներ հավաքել, որոշեց բուսական յուղի հիման վրա սոուս պատրաստել: Շատ համեղ ստացված սոուսը հավանեցին նաև ֆրանսիական ռազմիկները: Այն «մայոնեզ» անվանվեց, ֆրանսերեն՝ «mayonnaise», այսինքն, «մաոնային», քանի որ ֆրանսիական Մաոն քաղաքի անունը, որտեղ այս ամենը տեղի էր ունեցել, գրվում է «Mahon»:


Մեկ այլ տարբերակի համաձայն, 1782 թ. դուքս Լուի Կրիլենսկին անգլիացիներից գրավեց Մաոն քաղաքը: Կռվից հետո խնջույք կազմակերպվեց: Ներկաներին առաջին անգամ փորձելու համար այս տեղանքին հռչակ բերող բնական մթերքներից պատրաստված սոուս տվեցին: Արդյունքում սոուսը տարածում ստացավ ողջ Եվրոպայով մեկ, որտեղ և իր անունը ստացավ:


Մայոնեզը բազմաբաղադրիչ համակարգ է, որը ստանում են բուսական յուղի, ջրի, ձվի փոշու, չոր կաթի, քացախի և համեմունքների խառնելու ճանապարհով: Այսօր այս մթերքն աշխարհի բոլոր խոհանոցներում առկա է:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. teleport2001.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ